Ավելի քան 6 մլրդ դրամ՝ ճանապարհների բարելավմանը

Ավելի քան 6 մլրդ դրամ՝ ճանապարհների բարելավմանը

PanARMENIAN.Net - Կառավարությունն ավելի քան 6 մլրդ դրամ է հատկացրել ճանապարհների բարելավմանը: Հիմնանորոգվող և կառուցվող ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կկազմի 21.1 կմ։

Նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 6 մլրդ 61 մլն դրամի չափով և այն ուղղել մոտ 68 ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման, տեխնիկական և հեղինակային հսկողության, նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների (5%-ի) և նախագծանախահաշվային փաստաթղթերի (30%-ի) վճարմանը:

«Այդ ճանապարհներն և տրանսպորտային օբյեկտները գտնվում են տարբեր փուլերում և կարգավիճակներում: Մասնավորապես՝ նրանցից 9-ը շինարարության մեջ գտնվող ճանապարհահատվածներ են, իսկ մեկը՝ շինարարության մեջ գտնվող տրանսպորտային օբյեկտ: Ունենք տարբեր փուլերով գտնվող 43 նախագիծ»,- ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ցանկը և նշել. «Կան ճանապարհներ, որոնցով մենք լրիվ նոր ճանապարհային երակներ ենք բացում ՀՀ-ում, ինչը տնտեսական մեծ էֆեկտներ է տալու: Դրանում որևէ կասկած չկա, որովհետև այդ բոլորը վայրերը, որոնց մասին խոսում ենք, տուրիստական շատ մեծ պոտենցիալ ունեն, և իհարկե, տրանսպորտային հանգույցների բեռնաթափման առումով շատ կարևոր է, որովհետև մեր ճանապարհներն արդեն էականորեն ծանրաբեռնված են»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---