ՀՀ-ն ու Իրանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել $3 մլրդ-ի

ՀՀ-ն ու Իրանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել $3 մլրդ-ի

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են երկկողմ առևտրաշրջանառությունն ավելացնել և հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի: Այդ մասին հայտնել է Իրանի պլանի և բյուջեի կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրին, հայտնում է Արմենպրեսն IRNA-ի վրա հղումով։

Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի փակմանը Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը ստորագրել են 19 ոլորտներում տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նախորդ տարի Իրանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 692 մլն 496.8 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ նվազելով 2.5 տոկոսով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---