Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենը ձերբակավել է․ Նրան մեղադրանք է առաջադրվել

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենը ձերբակավել է․ Նրան մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Մհեր Բիշարյանին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենին մեղադրանք է ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Նա ձերբակալված է»,– ասել են կոմիտեից։

Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են դատաբժշկական կենտրոն ու մի քանի ժամ նշված շենքում գործողություններ կատարել, ապա ձերբակալել տնօրեն Բիշարյանին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---