Եվրահանձնաժողովը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը 6 մայիսի 2009 - 22:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները քննարկել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության ոլորտի հարցեր, մասնավորապես հարեւանության քաղաքականությամբ նախատեսված գործողությունների ծրագրի կատարման ընթացքի, Հայաստանի պետական կառույցներում բարեփոխումներին օժանդակող ԵՄ խորհրդատուների խմբի աշխատանքների վերաբերյալ: «Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությունը «Արեւելյան գործընկերություն» նոր նախաձեռնության շրջանակներում նոր ուժ է հաղորդում, եւ Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել այս ծրագրին»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Բենիտո Ֆեռերո-Վալդներն իր հերթին պատրաստակամություն հայտնեց Եվրահանձանժողովի կողմից աջակցել այդ գործընթացին: Զրուցակիցները նաեւ քննարկեցին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |