Մշակույթի ոլորտի միջազգային փառատոների մրցանակակիրները դրամական պարգև կստանան ՀՀ–ում![]() 29 փետրվարի 2024 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Մշակույթի ոլորտի միջազգային փառատոների մրցանակակիրները դրամական պարգև կստանան Հայաստանում։ Կառավարության նիստում հաստատվել է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակ տրամադրելու» ծրագիրը: Դրամական խրախուսում տրամադրվելու է ՀՀ քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, ովքեր որպես Հայաստանի ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի: Դրամական խրախուսման վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ, 1 տարի ժամկետով: Ծրագրի համաձայն՝ միևնույն անձը մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար։ Դրամական խրախուսման չափերը սահմանելիս հիմք է հանդիսացել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը։ Այս համադրության մեջ ամսական 660,000 դրամ գումարը հավասարեցվել է Օլիմպիական մրցանակի։ Դրամական խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատ արվեստագետներն ու մշակույթի գործիչները, այնպես էլ խմբերը։ Խմբային (թատերախումբ, ֆիլմարտադրողներ) արդյունքի դեպքում դրամական խրախուսումը բաշխվելու է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվելու է դրամական խրախուսման բաշխումը։ Եթե տվյալ գործադիր մարմնի իրավասության ներքո գործում են մի քանի ստեղծագործական խմբեր, ապա դրամական խրախուսումը տրվում է այն ստեղծագործական խմբին, որն արժանացել է մրցանակի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս որոշմամբ անդրադարձ է կատարվում կինոարտադրությանը, թատրոնին, կերպարվեստին, գրականության ոլորտին, պարարվեստին, երաժշտության ոլորտին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ այս շրջանակի մեջ մտնում է նաև մշակութային ժառանգությունը, որովհետև թանգարանների ոլորտում էլ կան միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխություններ: Անդրեասյանը ներկայացրել է նաև չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունված ևս մի կարևոր որոշում, ըստ որի կհիմնադրվի «Մշակույթի զարգացման» հիմնադրամ: Նախատեսվում է սկզբնական շրջանում հիմնադրամին փոխանցել թանգարանների մարքետինգային և վարչատնտեսական գործառույթները, ինչպես նաև հաշվապահական հաշվառումը։ Հիշյալ աշխատանքները հավուր պատշաճի իրականացնելուց հետո կդիտարկվի նաև նախարարության ենթակայության այլ կազմակերպությունների գործառույթների փոխանցումը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |