Լավրովն ու Բայրամովն Անթալիայում խոսել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին

Լավրովն ու Բայրամովն Անթալիայում խոսել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անթալիայում ընթացող Դիվանագիտական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով։

ՌԴ ԱԳՆ–ն հայտնել է, որ Լավրովն ու Բայրամովն Անթալիայում խոսել են 2020-2022թթ․ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները՝ ՌԴ և Ադրբեջանի միջև 2022–ի փետրվարի 22–ին կնքված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի հիման վրա։

Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են ռուս–ադրբեջանական համագործակցության թեմաներ, այդ թվում տնտեսական, հումանիտար, տրանսպորտային ոլորտներում, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։

Ավելի վաղ համաժողովի շրջանակում Լավրովը հանդիպել է նաև Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանի հետ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մասնակցում է Անթալիայի Դիվանագիտական համաժողովին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---