Մոսկվայում հազարավոր մարդիկ են հավաքվել հրաժեշտ տալու Նավալնուն․ Հուղարկավորությունը տևել է մոտ 20 րոպե

Մոսկվայում հազարավոր մարդիկ են հավաքվել հրաժեշտ տալու Նավալնուն․ Հուղարկավորությունը տևել է մոտ 20 րոպե

PanARMENIAN.Net - Մոսկվայում հազարավոր մարդիկ են մասնակցել կալանավայրում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու վերջին հրաժեշտի արարողությանը և հուղարկավորությանը։ Սակայն հոգեհանգստին, որն անցել է Մարյինոյի եկեղեցիում, թույլատրել են մասնակցել միայն նրա հարազատներին ու ընկերներին։

Հուղարկավորության արարողությունը տևել է 20 րոպեից էլ պակաս, հայտնում է BBC-ին։

Վաղ առավոտից եկեղեցու մոտ արդեն կուտակվել էին ոստիկանական տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Եկեղեցու տարածքը շրջափակվել էր մետաղյա պատնեշով։ Նավալնիին հրաժեշտ տալու ցանկություն ունեցողների շարանը ձգվել է ավելի քան մեկ կիլոմետր։ Ոստիկանները ստուգում էին անցորդների փաստաթղթերն ու անձնական իրերը։

Մարդիկ պարբերաբար վանկարկում էին «Նավալնի», «Պուտինը մարդասպան է» և այլ կարգախոսներ։

ՌԴ հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է գաղութում փետրվարի 16–ին։ Նա իրեն վատ է զգացել զբոսանքի ժամանակ և կորցրել է գիտակցությունը՝ բժիշկները գրանցել են նրա մահը։ Ավելի ուշ հայտարարվեց, որ մահվան պատճառը թրոմբն է եղել։

Նավալնին դատապարտվել էր այսպես կոչված «ծայրահեղականության գործով», որով նրան մեղադրանք է ներկայացվել է ՌԴ ՔՕ 7 հոդվածով, որոնցից ամենածանրը Ռուսաստանում ծայրահեղական ընկերակցություն ստեղծելու մասին էր։ 2023–ի օգոստոսին նա դատապարտվել էր 19 տարվա ազատազրկման և Վլադիմիրի շրջանից տեղափոխվել հատուկ ռեժիմի գաղութ։ «Ծայրահեղականության գործով» դատավարությունը գատղնի էր ընթացել՝ այն սկսվել էր հունիսի 19–ին և ընդամենը մեկ ամիս տևել, իսկ բոլոր նիստերը դռնփակ են անցել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---