Բուժկենտրոնի պատից անհետացել է Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով ցուցանակը 5 մարտի 2024 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում անմահացած հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի անվան ցուցանակն հանվել է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի բաժանմունքի պատից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։ «Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի Պլաստիկ վերականգնողական և Միկրովիրաբուժության բաժանմունքը անվանակոչվեց որդուս՝ աշխարհին հայտնի դարձած հրետանավոր, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով։Եվ հենց այդ բաժանմունքում էլ բուժվել է 200-ից ավել զինվոր։ Հերթական անգամ այցելեցինք տվյալ բաժանմունք և անակնկալի գալով տեսանք, որ տվյալ հարկում բացակայում է բաժանմունքը՝որդուս նկարով վահանակի հետ միասին։ Աշխատակիցներից փորձեցինք տեղեկանալ, թե՞ որտեղ է բաժանմունքը՝ վահանակի հետ միասին։ Ոմանք ասացին բաժանմունքը տեղափոխվել է (որը այդպես էլ չգտանք), մի քանի կեղծ ու դիմակավոր աշխատողներ զարմացան և ասացին էստեղ վահանակ չի եղել, որին ի պատասխան մենք ցույց տվեցինք վահանակի տեղը պատի վրա՝ որտեղ երևում էին վերջինիս անցքերը։ Իսկ վահանակի ներքևի հատվածում, որտեղ միշտ թարմ ծաղիկներ էին լինում, թափված էր պարկով աղբ։ Հ.Գ. Ես Հայի պայքարող տեսակ եմ։ Այս նկարներով առայժմ կեզրափակեմ…Շատ շուտ մոռացանք և ուրացանք մեր հերոսներին ում շնորհիվ դեռ ապրում ենք»,–ասվում է գրառման մեջ։ 44-օրյա պատերազմում` hոկտեմբերի 8-ին Արցախի մարտերում զոհվել է զինծառայող, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարը լայն տարածում էր ունեցել ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մամուլում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |