Կանանց տոնին ընդառաջ նոր ակցիա Evocabank-ից՝ Mastercard-ի հետ

Կանանց տոնին ընդառաջ նոր ակցիա Evocabank-ից՝ Mastercard-ի հետ

PanARMENIAN.Net - Կանանց տոնին ընդառաջ նոր ակցիա Mastercard-ի հետ` վճարիր Evoca Mastercard World Digital քարտով և ստացիր 20% cashback։ Ակցիան գործում է 10-ից ավելի խանութ սրահներում, ռեստորաններում և ոչ միայն։

Նոր Evoca Mastercard World Digital թվային քարտն իր հետ բերել է նոր առաջարկներ։

Այս անգամ, կանանց տոնին ընդառաջ, գործում է 20% cashback 10-ից ավելի խանութ սրահներում, ռեստորաններում և ոչ միայն։

Կարելի է օգտվել ստորև նշված Evoca-ի գործընկերների ծառայություններից, կատարել գնումներ և ստանալ 20% cashback.

  • AVANTA (իմսիրուն)
  • TIME
  • MINISO
  • REEBOK
  • SWAROVSKI
  • PANDORA
  • HERMOSA
  • BROW BAR
  • CRAFTSMENS
  • LUMIERE OPTIC
  • EGOISTE
  • CHARLES CAFE AND RESTAURANT
  • LA PIAZZA
  • MONAMIE

Իսկ cashback-ը ստանալու համար մնում է մի պարզ քայլ․ վերցնել սմարթֆոնը, ներբեռնել EvocaTOUCH հավելվածը և բացել Evoca Mastercard World Digital քարտը։ Քարտը կակտիվանա րոպեների ընթացքում՝ բացելով Evoca թվային աշխարհը, որտեղ հնարավորություններն անսահմանափակ են։

Բայց, ամենակարևորի մասին․ ակցիայի ամբողջ ընթացքում Evoca Mastercard World Digital քարտը կարելի է ձեռք բերել անվճար։

Evoca թվային քարտը ձեռք բերելուց հետո ընդամենը հարկավոր է կատարել առնվազն 10,000 դրամի գնումներ վերևում նշված գործընկերների ցուցակից որևէ խանութ-սրահում, ռեստորանում կամ սպասարկման կետում, իսկ ակցիայի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում, Բանկը կհաշվարկի և կտրամադրի ընդհանուր գնումների 20% cashback-ը, բայց ոչ ավելին, քան 50,000 դրամը։

Առաջարկը գործում է մինչև մայիսի 4-ը։

«Եթե դեռ չունես մեր նոր Evoca Mastercard World Digital քարտը, շտապիր ձեռք բերել այն և օգտվել Բանկի կողմից պարբերաբար թարմացվող առաջարկներից»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Թվային քարտի մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---