Գևորգ Պապոյանը` ՀՀ էկոնոմիկայի նախարար

Գևորգ Պապոյանը` ՀՀ էկոնոմիկայի նախարար

PanARMENIAN.Net - Գևորգ Պապոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գևորգ Պապոյանին նշանակել էկոնոմիկայի նախարար», - ասված է հրամանագրում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատը վայր էր դրել։ Մինչ այդ Պապոյանն ասել էր, որ ԱԺ-ում անելիք ունի, բայց քաղաքական թիմը որոշել է, որ իր պետական, հանրային ծառայությունն այս փուլում պետք է շարունակի որպես էկոնոմիկայի նախարար

Փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հավանություն է տվել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից փետրվարի 14–ին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---