Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել է, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել, ինչը հույս է ներշնչում երկու ժողովրդներին, իսկ երկրների առջև փոխշահավետ գործակցության նոր հեռանկարներ են բացվում։ Հանդիպումը տեղի է ունեցել Ջիդայում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արատահերթ նիստի շրջանակում, որը նվիրված է Գազայում գործակցությանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը կարևոր տեղ է զբաղեցնում Իրանի հարևանության քաղաքականության մեջ, հայտնում է IRNA գործակալությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի դիվանագետները կվերադառնան Իրան և Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը կվերսկսվի, գրում է Haqqin.az-ը։

2023-ի հունվարին Թեհրանում զինված հարձակում էր կատարվել Ադրբեջանի դեսպանատան վրա՝ մեկ մարդ զոհվեց, երկուսը վիրավորվեցին, հարձակվողը ձերբակալվեց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջադեպն ահաբեկչություն որակեց։ Ադրբեջանի ԱԳՆ–ն Իրանին մեղադրեց դեսպանության աշխատակիցների անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու մեջ և տարհանեց դիվանագետներին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---