Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարները քննարկել են ռազմական գործակցության հեռանկարները

Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարները քննարկել են ռազմական գործակցության հեռանկարները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայում է, որտեղ իր թուրք պաշտոնակից Յաշար Գյուլերի հետ քննարկել է Բաքվի և Անկարայի ռազմական գործակցության հեռանկարները։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է Interfax.az-ը։

«Հանդիպման ժամանակ քննարկվել են գործակցության հեռանկարները ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում։ Քննարկվել են նաև հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքուն ռազմական գործակցության հեռանկարներն է քննարկել Իսլամաբադի և Դոհայի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---