ՌԴ–ն գնդակոծել է Օդեսան, երբ Զելենսկին և Հունաստանի վարչապետն այնտեղ են եղել

ՌԴ–ն գնդակոծել է Օդեսան, երբ Զելենսկին և Հունաստանի վարչապետն այնտեղ են եղել

PanARMENIAN.Net - ՌԴ–ն գնդակոծել է Օդեսան, երբ այնտեղ են եղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Այդ տեղեկությունը հաստատել է Զելենսկին՝ հավելելով, որ հարվածի հետևանքով կան նաև զոհեր։

Ավելի ուշ Ուկրաինայի ԶՈւ խոսնակ Դմիտրի Պլետենչուկն ասել է, որ զոհվել է 5 մարդ, գրում է BBC-ն:

«Տեսնում եք, թե ում հետ գործ ունենք։ Նրանց համար միևնույն է` ուր հարվածել։ Կան զոհեր, վիրավորներ։ Իմ ցավակցությունները նրանց հարազատներին»,– ասել է Զելենսկին։

Առավոտյան Օդեսայում օդային հարձակման տագնապ էր հնչել։

Protothema թերթը, հղում անելով Հունաստանի կառավարությունում իր աղբյուրներին, հայտնել էր, որ ռուսական հրթիռն ընկել է այն վայրից ոչ հեռու, որտեղ այդ պահին եղել է Զելենսկին, իսկ Միցոտակիսը եղել է 150 մետր հեռավորության վրա։

Հանդիպումն անցել է ըստ նախատեսվածի։

Օդեսա Միցոտակիսի այցի մասին պաշտոնապես չէր հայտարարվել։

Ավելի վաղ, ռուսական ԱԹՍ–ն հարվածել էր Օդեսայի բնակելի տներից մեկին, որի հետևանքով 12 մարդ էր զոհվել, այդ թվում՝ 5 երեխա։ Վնասազերծված ԱԹՍ–ների բեկորներից վնասվել են գազատարը, բնակելի տներ մասնավոր հատվածում։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---