Վաշինգտոնի կոչը Բաքվին՝ ազատել քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին

Վաշինգտոնի կոչը Բաքվին՝ ազատել քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը խորապես մտահոգված է Toplum TV անկախ լրատվամիջոցի, ինչպես նաև անկախ լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների դեմ Բաքվում իրականացվող արշավի մասին հաղորդումներով։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

ԱՄՆ-ն հորդորել է Ադրբեջանին՝ դադարեցնել իրենց հիմնարար ազատություններն իրականացնողների նկատմամբ հետապնդումները և կոչ արել ազատ արձակել այն անձանց, ովքեր քաղաքական դրդապատճառներով պահվում են անազատության մեջ, հայտնում է «Ազատությունը»։

«Ոչ ոք չպետք է ենթարկվի բանտարկության կամ պատասխանատվության՝ խոսքի ազատության իրացման համար», - ասել է Միլլերը։

Մարտի 6–ին Ադրբեջանի ոստիկանությունը ներխուժել է Toplum TV հեռուստաընկերության տարածք, խուզարկություններ է անցկացրել և ձերբակալել լրագրողներ Էլմիր Աբասովին և Արազ Ալիևին: Toplum TV-ն առցանց հեռուստատեսություն է, որը հայտնի է իր անկախ դիրքորոշմամբ: Իրավապահները պնդում են, թե տեղեկություն են ստացել այն մասին, որ Toplum TV հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է արևմտյան կազմակերպությունների կողմից:

Ադրբեջանի կառավարությունը շարունակում է այլախոհներին և անկախ լրագրողներին ահաբեկելու և լռեցնելու քաղաքականությունը։ Իշխանություններին քննադատողների դեմ բռնաճնշումները սաստկացան, մասնավորապես, նախագահական ընտրություններին ընդառաջ․ Ադրբեջանում ձերբակալվելցին Abzas Media-ի աշխատակիցներն, այդ թվում՝ կայքի ղեկավար Ուլվի Հասանլին։ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և իշխող ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն գործարքներ բացահայտած լրագրողական թիմին ադրբեջանական իրավապահները մեղադրում են արտարժույթի մաքսանենգության մեջ, նրանց սպառնում է 7-12 տարվա ազատազրկում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---