ՌԴ-ն Գարրի Կասպարովին ընդգրկել է «ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում»

ՌԴ-ն Գարրի Կասպարովին ընդգրկել է «ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում»

PanARMENIAN.Net - ՌԴ-ն շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովին ընդգրկել է «ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում»։ Նա ՌԴ–ում «օտարերկրյա գործակալ է» ճանաչվել։

Ցանկը կազմում է «Ռոսֆինմոնիտորինգ» ծառայությունը, Կասպարովի անունը գրանցվել է կայքի ռեգիստրում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

2023–ի դեկտեմբերին Մոսկվայի ՆԳՆ–ն հանցակազմ էր գտել Կասպարովի և «Ռուսաստանի ազատ ֆորումի» համահիմնադիր Իվան Տյուտրինի գործողություններում, որոնք աճուրդով գումար էին հավաքել Ուկրաինայի կողմից մարտական գործողություններին մասնակցող ՌԴ և Բելառուսի քաղաքացիների համար։ Նրանց սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։

Կասպարովն արդեն երկար տարիներ է, ինչ չի բնակվում ՌԴ–ում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---