Ալիևը հատուկ ներկայացուցիչներ է նշանակել Լեռնային Ղարաբաղում

Ալիևը հատուկ ներկայացուցիչներ է նշանակել Լեռնային Ղարաբաղում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հատուկ ներկայացուցիչների է նշանակել Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի տարածքներում։

Ալիևի հրամանագրով Էլչին Յուսուբովը հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ստեփանակերտում, Մարտակերտի և Խոջալուի շրջաններում, հայտնում է Haqqin.az-ը։

Մեկ այլ հրամանագրով Էմին Հուսեյնովը նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Մարտունու, Աղդամի և Ֆիզուլիի շրջաններում։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---