«Օփենհեյմերը»՝ լավագույն ֆիլմ, Մըրֆին՝ դերասան. «Օսկարի» հաղթողները հայտնի են

«Օփենհեյմերը»՝ լավագույն ֆիլմ, Մըրֆին՝ դերասան. «Օսկարի» հաղթողները հայտնի են

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի 96-րդ մրցանակաբաշխությունը։ «Օփենհեյմեր» դրաման հաղթել է 7 անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ ֆիլմի ռեժիսոր Քրիսթոֆեր Նոլանը ճանաչվել է լավագույն ռեժիսոր։

«Օփենհեյմերում» նկարահանված Քիլիան Մըրֆին հաղթել է «Լավագույն դերասան» անվանակարգում, իսկ Ռոբերտ Դաունի կրտսերը երկրորդ պլանի լավագույն դերասան ճանաչվել։

10 անվանակարգում ներկայացված Մարտին Սկորսեզեի «Ծաղկային լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon) ֆիլմը մնացել է առանց պարգևի։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Էմմա Սթոունը Յորգոս Լանտիմոսի «Խեղճուկրակները» (Poor Things) ֆիլմում դերակատարման համար։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է դարձել Դավան Ջոյ Ռենդոլֆ («Լքվածները»/ The Holdovers):

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հաղթել է Ջոնաթան Գլեյզերի «Հետաքրքրությունների գոտի» ֆիլմը (The Zone of Interest), որը պատմում է «Օսվենցիմի» պարետի մասին, որն ապրում է իր հարմարավետ կյանքով համակենտրոնացման ճամբարի անմիջական հարևանությամբ։

Ֆիլմը մրցանակ է ստացել նար լավագույն հնչյունավորման համար։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել Հայաո Միյաձակիի «Տղան և թռչունը» (The boy and the Heron)։

«Լավագույն օրիգինալ սցենարի» համար«Օսկար» է ստացել ֆրանսիական «Անկման անատոմիան»։

«Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել «20 օր Մարիուպոլում» ֆիլմը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---