ՀՀ–ն ու Հնդկաստանը միգրացիայի և աշխատանքի տեղավորման հարցը պարզեցնելու մեխանիզմ են մշակում

ՀՀ–ն ու Հնդկաստանը միգրացիայի և աշխատանքի տեղավորման հարցը պարզեցնելու մեխանիզմ են մշակում

PanARMENIAN.Net - ՀՀ–ն ու Հնդկաստանը կմիավորեն ջանքերը Հայաստանում աշխատանքային միգրացիայի գործընթացի կազմակերպմանը նպաստող մեխանիզմների ստեղծման համար: Այդ մասին հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Այս որոշումը կայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի` Հնդկաստան կատարած այցի ընթացքում, որտեղ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել հնդիկ գործընկերների հետ: Նախաձեռնությունն ի հայտ է եկել Հայաստանում աշխատանք գտնել ցանկացող հնդիկ քաղաքացիների աճող հոսքի ֆոնին։

Կողմերը քննարկում են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխըմբռնման հուշագրի կնքումը: Բացի այդ, նախատեսվում է Միասնական սոցիալական ծառայության միջոցով ստեղծել մասնագիտացված հարթակ, որը մի կողմից հնդիկ բանվորներին կօգնի աշխատանք գտնել, մյուս կողմից՝ Հայաստանում նրանց թափուր աշխատատեղեր առաջարկել:

Միգրացիայի գործընթացի արդյունավետ կառավարման համար կողմերը մտադիր են համապատասխան նորմատիվ-իրավական բազա մշակել:

Ներքին գործերի նախարարության ներգաղթի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ գրանցվել է Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու 54,582 դեպք։ Հայաստանում նրանք զբաղված են հիմնականում ծառայությունների և շինարարության ոլորտում։ 2023 թվականին Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 2035 քաղաքացի։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---