Մարությանը ներկայացրել է տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ «Ազգային առաջընթացի» առաջարկը

Մարությանը ներկայացրել է տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ «Ազգային առաջընթացի» առաջարկը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում անցկացվող ավագանու նիստին զուգահեռ տեղի ունեցած ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ներկայացրել է հանրային տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ իրենց առաջարկը։

Ակցիան անցկացվում է ընդդեմ հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման։ Երևանի ավագանին այսօր քննարկում է և վերջնական պետք է հաստատի տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը, գրում է Sputnik Արմենիան։

«Մեր առաջարկը հետևյալն է մարդիկ ունենում են միասնական քարտ, լիցքավորում են այնքան, որքան ցանկանում են ու ամեն անգամ ավտոբուս, տրոլեյբուս կամ մետրո մտնելիս հպում են սարքին ու հաշվից 100 դրամ տանում է։ Սա միակ գործող տարբերակն է: Եթե իրենք ասում են, որ տարեկան, ամսական փաթեթներ են առաջարկում, թող մնան դրանք էլ, բայց մարդը թող ընտրության հնարավորություն ունենա 2–րդ, 3–րդ, 4–րդ, 5–րդ տարբերակ»,– նշել է Մարությանը։

Նա ընդգծել է, որ երևանցիները եթե կցանկանան, կարող են ձեռք բերել ամսական կամ տարեկան փաթեթները, բայց վստահ է` բնակչության մեծամասնությունը չի կարողանալու տարվա սկզբին 350, 000 դրամ վճարել 4– հոգանոց ընտանիքի համար։

Անդրադառնալով լուծումներին Մարությանը շեշտել է եթե սեպտեմբերի 1-ից թանկացումներն ուժի մեջ մտնեն, ապա օգոստոսի վերջին իրենք կհայտարարեն իրենց անելիքների մասին։ Նա հույս է հայտնել, որ իրենց կազմակերպած պայքարին կմիանան նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Տարիներ առաջ նրանք էլ էին պայքարում թանկացման դեմ, խոսքն այն մասին էր, որ մարդիկ գումար չունեն։ Այո՛, պահանջ կար նաև, որ տրանսպորտը փոխեն։ Այս մարդիկ որևէ հաշվարկ, կանխատեսում չեն կարողանում անել, դրա վառ ապացույցն էր կարմիր գծերի թանկացումը։ Նրանք թանկացրին, որ մեքենաների հոսքը քչացնեն, բայց ես ամեն օր ու մի քանի անգամ Ավանից իջնում եմ Կենտրոն ու բարձրանում եմ, հոսքի հետ բացարձակ ոչինչ չի կատարվել, ամեն ինչ նույնն է։ Իրենք պատրեկացնում էին, որ կարմիր գծերը թանկացնեն ու մարդկանց տանեն դեպի տրանսպորտ, հիմա դա էլ են թանկացնում։ Այս գործընթացներն իրար հետ չեն համապատասխանում։ Չկա որևէ մեկը, որը մեքենայով երթևեկում էր, հիմա տրանսպորտով տեղաշարժվի»,– ասել է Մարությանը։

Նախագծով առաջարկվում է տարեկան կտրվածքով երթևեկության համար տրանսպորտի ուղեվարձը դարձնել փաթեթային համակարգով 90,000 դրամ՝ քարտային տարբերակով, իսկ եթե ձեռք եք բերում էլեկտրոնային կրիչ, ապա՝ 88,000 դրամ: 1 ամսվա համար տրանսպորտի ուղեվարձի փաթեթը կդառնա 9000 դրամ, 1 օրվա համար 8 անգամ երթևեկելը կարժենա 900 դրամ, իսկ 7 օրվա համար առավելագույնը 30 անգամ տրանսպորտով երթևեկելը՝ 5000 դրամ, 90 րոպե երթևեկելը կարժենա 300 դրամ: 30 օրում 10 ուղևորության համար քաղաքացիները կվճարեն 2200 դրամ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---