«Լադանիվայի» եվրատեսիլյան երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են

«Լադանիվայի» եվրատեսիլյան երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են

PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի եվրատեսիլյան երգն ու տեսահոլովակը։

«Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն»,–ասվում է «Առաջին ալիքի» հաղորդագրության մեջ։

Մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:

«Լադանիվան», որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---