ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները

ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները

PanARMENIAN.Net - Մարտի 15–ի առավոտյան ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնք կտևեն 3 օր։ Տարածաշրջանների մեկ երրորդում քվեարկությունը կլինի այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով։

Նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդը, ում հաղթանակը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինն է, որի համար այս նախագահական ընտրությունները 5–րդն են, գրում է BBC-ին։

Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված ևս 3 թեկնածու ՝ Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցության ղեկավարւ Լեոնիդ Սլուցկին, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Խարիտոնովը, Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը: Նրանցից ոչ մեկը հրապարակավ չի քննադատել Պուտինին և դեմ չի արտահայտվել ներխուժմանն Ուկրաինա։

Նախընտրական արշավի ամենաակտիվ մասնակիցը եղել է Պուտինը, թեև նրա հանդիպումների ժամանակ գրեթե չի հնչել ընտրություններ բառը, կամ ընտրություններին մասնակցելու կոչեր։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---