ՌՀՀ-ում կայացել է «Յակով Զարոբյանը եւ դարաշրջանը» գրքի շնորհանդեսը 7 մայիսի 2009 - 19:59 AMT PanARMENIAN.Net - «Յակով Զարոբյանի կյանքն ու գործունեությունը լիարժեք պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես կարելի է եւ պետք է կառավարել երկիրը»,- նշել է Ռուս-հայկական համալսարանի (ՌՀՀ) ռեկտոր Արմեն Դարբինյանը Նիկիտա Զարոբյանի «Յակով Զարոբյանը եւ նրա դարաշրջանը» գրքի շնորհանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր ՌՀՀ-ում:Բազմաթիվ ներկաների շարքում կային մարդիկ, ովքեր աշխատել են Յակով Զարոբյանի հետ` Սերգեյ Համբարձումյան, Լյուդվիգ Ղարիբջանյան եւ ուրիշներ: «Ինտերնացիոնալ մտքի ազգայնական` այդպես էին խոսում Յակով Նիկիտովիչի մասին: Զարոբյանը համարձակություն եւ վճռականություն ուներ դիմակայելու կոմունիստական վարչակարգին եւ հայտարարելու, որ բանակը չի ուղղորդի սեփական ժողովրդի դեմ, երբ գրգռված ամբոխն անկառավարելի դարձավ Հայոց ցեղասպանության 50-ամյակի տարելիցին նվիրված արարողության ժամանակ, որի անցկացմանը հասել էր Յակով Զարոբյանն անձամբ»,- ընդգծել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Իր գրքում Յակով Զարոբյանի որդին նկարագրել է Հայաստանի ԿԿ Կոմկուսի առաջին քարտուղարի գործունեությունը 1960-1966 թթ.: «Յակով Զարոբյանը եւ նրա դարաշրջանը» գիրքը հիմնված է 140 փաստագրական աղբյուրների վրա, որոնց վրա Նիկիտա Զարոբյանն աշխատել է 4 ամիսների ընթացքում, ինչպես նաեւ սեփական հիշողությունների վրա: Շնորհանդեսի երկրորդ մասում տեղի ունեցավ համերգ: Յակով Զարոբյանի (1908-1980) շնորհիվ գտնվել է Սեւանի կարեւորագույն հիմնահարցի լուծումը, ստեղծվել է ԵրՆԻԻՄՄ-ը, ամրապնդվել են կապերը սփյուռքի հետ, վերջապես, լուծվել է հարցերի համալիր, որոնք կապված են եղել Հայոց ցեղասպանության եւ նրա 50-ամյակի հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |