Զախարովա․ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին![]() 19 մարտի 2024 - 15:29 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ շրջանում խոսում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին։ Այդ մասին նա գրել է Telegram–ի իր ալիքում։ «Այս ուր են հասցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ–ից և Վաշինգտոնից նոր կուրատորները։ Նկատեք, որ այս հայտարարությունը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ։ Դա բացառապես Երևանի ներկայիս իշխանությունների իրավուսությունում է և արևմտականների հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։ «Դա նշանակում է շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երևանում, որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու եք մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,- ասել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |