Times․ Լոնդոնն ու Երևանը բանակցում են ապօրինի ներգաղթյալներին Բրիտանիայից ՀՀ ուղարկելու հնարավորության շուրջ

Times․ Լոնդոնն ու Երևանը բանակցում են ապօրինի ներգաղթյալներին Բրիտանիայից ՀՀ ուղարկելու հնարավորության շուրջ

PanARMENIAN.Net - The Times–ը, հղում անելով իր տնօրինության տակ հայտնված Մեծ Բրիտանիայի ԱԳՆ փաստաթղթերին, գրել է, որ Լոնդոնը բանակցություններ է սկսել 4 երկրի հետ, որոնք կարող են ընդունել ՄԹ–ից արտաքսվող ապօրինի ներգաղթյալներին՝ այդ երկրներն են Հայաստանը, Բոթսվանան, Կոտ դ՛Իվուարը և Կոստա Ռիկան։

Ըստ պարբերականի, հենց այդ երկրների հետ է Լոնդոնը մտադիր համաձայնագիր կնքել՝ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև կնքվածի նմանությամբ, գրում է ՏԱՍՍ–ը։

Հարց է բարձրացվել այդ գործում նաև Բրազիլիայի, Կոլումբիայի, Պարագվայի, Պերուի և Էկվադորի հետ հնարավոր համագործակցության մասին, սակայն ՄԹ ԱԳՆ–ում կարծում են, որ այդ երկրները այնքան էլ շահագրգռված չեն լինի դրանում։

Գամբիան, Մարոկկոն, Նամիբիան և Թունիսը հրաժարվել են քննարկել այդ հարցը։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիան արդեն 1․5 տարի է փտրում է, թե որ երկրները պատրաստ կլինեն ընդունել արտաքսվող ապօրինի ներգաղթյալներին։ Վարչապետ Ռիշի Սունակը դեռ 2023–ի աշնանը մտադիր էր համապատասխան համաձայնագրեր կնքել, սակայն բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Բրիտանիայի իշխանություններին դեռևս չի հաջողվել ոչ մի ներգաղթյալի Ռուանդա ուղարկել։

Նշվում է, որ Երևանի հետ տեխնիկական բանակցությունները Լոնդոնը սկսել է 2023–ի սեպտեմբերին, երբ ՄԹ ԱԳ փոխնախարար Լեո Դոքերտին ՀՀ այցելեց։ Նշվում է, որ ՀՀ իշխանությունները հետևում են Ռուանդայի շուրջ իրավիճակի զարգացումներին, այն բանից հետո, երբ Բրիտանիայի խորհրդարանը կողմ քվեարկեց նոր օրենքին։ Ըստ Լոնդոնի և Կիգալիի միջև կնքված համաձայնագիրը, ըստ որի ՄԹ–ից արտաքսված ապօրինի ներգաղթյալները կկարողանան ընդունելություն հայցել Ռուանդայում, ենթադրում է նաև, որ միգրանտների արտաքսումն այն երկրներ, որտեղ նրանց կարող է վտանգ սպասռնալ, բացառվում է։

ՄԹ իշխանություններն արդեն մի քանի տարի է փորձում են լուծել ապօրինի ներգաղթյալների խնդիրը, որոնց ծովով տեղափոխում են հանցավոր խմբավորումները։ Կառավարությունում կարծում են, որ Ռուանդա արտաքսման հեռանկարը Բրիտանիան պակաս գրավիչ կդարձնի Ալբանիայից, Աֆղանստանից, Իրանից, Իրաքից և Սիրիայից ապօրինի ներգաղթյալների համար, որոնց մեծ մասը ապօրինի է հայտնվում երկրում՝ Ֆրանսիայից ՄԹ հասնելով ծովով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---