Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին

Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն ձեռքերը ծալած չի սպասելու, մինչև մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին Ադրբեջանի դեմ։

Նա հավելել է, թե իր այդ դիրքորոշումը իր երկիրը հասցրել է Հայաստանի կառավարությանը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Մենք չենք կարող ձեռքերս ծալել ու սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն Հայաստանին Ադրբեջանի դեմ։ Նրանք դա անում են բացահայտ և ցուցադրաբար և նույնիսկ փորձում են ինչ–որ բան ապացուցել մեզ դրանով։ Մենք չենք կարող ուղղակի ձեռքեռս ծալած նստել»,–ասել է նա։

Նա հավելել է, որ Բաքվի այդ դիրքորոշումը հասցվել է ոչ միայն Հայաստանին, այլև այն կողմերին, որոնք «այսօր փորձում են հոգ տանել Հայաստանի մասին»։

«Եթե մենք լուրջ սպառնալիք տեսնենք մեզ համար, ստիպված ենք լինելու լուրջ միջոցներ ձեռնարկել»,–ասել է բա։

Ընթերցեք նաև․ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---