Բացվել է Ֆասթ Բանկի 33-րդ՝ «Հին Նորք» մասնաճյուղը

Բացվել է Ֆասթ Բանկի 33-րդ՝ «Հին Նորք» մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկն ընդլայնել է մասնաճյուղային ցանցը և բացել նոր մասնաճյուղ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում։

«Հին Նորք» մասնաճյուղը, Բանկի նորարարական մոտեցմանը համապատասխան, կահավորված է ժամանակակից ոճով և հագեցած է բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ու տեխնոլոգիաներով։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Նորքում և հարակից տարածքներում բնակվող, աշխատող մեր հաճախորդներն արդեն կարող են սպասարկվել Ֆասթ Բանկի նոր մասնաճյուղում։ Այն պատրաստ է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթև պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն տրամադրել մեր քաղաքացիներին», - նշել է Ֆասթ Բանկի Մանրածախ բիզնեսի կառավարման ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը։

Ելնելով հաճախորդների համար բարձրակարգ և հարմարավետ սպասարկում ապահովելու առաջնահերթությունից՝ Ֆասթ Բանկն ընթացիկ տարում շարունակելու է մասնաճյուղային ցանցի ընդլայնման և գործող մասնաճյուղերի վերաբրենդավորման գործընթացը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---