Պեսկով․ Հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում Արևմուտքի միջամտությամբ վերաճել է պատերազմի![]() 22 մարտի 2024 - 17:01 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում Արևմուտքի միջամտության պատճառով արդեն վերաճել է պատերազմի։ Այդ մասին նա ասել է Aif.ru–ին տված հարցազրույցում։ «Մենք պատերազմի մեջ ենք։ Այո, դա սկսվել է որպես հատուկ ռազմական գործողություն, սակայն, հենց որ այնտեղ այդ խմբակը կազմավորվեց, երբ հավաքական Արևմուտքը մասնակից դարձավ Ուկրաինայի կողմից, մեզ համար դա արդեն վերածվեց պատերազմի։ Ես համզոված եմ դրանում։ Եվ յուրաքանչյուրը դա պետք է հասկանա, իր ներքին մոբիլիզացիայի համար»,–ասել է Կրեմլի ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ–ը։ ՌԴ–ն ներխուժել է Ուկրաինա 2022–ի փետրվարին։ Երկրում արգելվում էր դա պատերազմ անվանել՝ ներկայացնելով որպես «հատուկ ռազմական գործողություն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ–ն զորակազմ ուղարկի Ուկրաինա, դա «ողբերգական հետևանքներ կունենա»։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել էր Ուկրաինային աջակցելու նոր քայլերի մասին՝ նշելով, որ պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու համար չի բացառվում արևմտյան ցամաքային ուժերի գործուղումն Ուկրաինա։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն իր հերթին հայտարարել էր, որ արևմտյան երկրները կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ չանցնելով «պատերազմի շեմը»։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |