Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ ռումբի մասին հայտարարած կնոջը սխալ են հասկացել․ Նա կատակել է

Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ ռումբի մասին հայտարարած կնոջը սխալ են հասկացել․  Նա կատակել է

PanARMENIAN.Net - Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ ռումբի մասին հայտարարած կնոջը սխալ են հասկացել։ 56–ամյա Յանինա Վոլոշինան, որը Մոսկվայից Հայաստանով Կիպրոս էր մեկնում, արդեն ինքնաթիռում դիմել է բորտուղեկցորդին՝ խնդրելով անջատել հեռախոսը թռիչքի ժամանակ։ Մինչ նրանք փորձում էին դա անել, Յանինան որոշել է կատակել։

«Գուցե, մեջը ռումբ կա»,–ասել է նա, հայտնում է «112» Տելեգրամ ալիքը։

Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչության ֆոնին ուղեկցորդը չի անտեսել նրա խոսքերը և անմիջապես ոստիկանություն է կանչել։

Յանինայի ուղեբեռում և գաջեթում ոչ մի վտանգավոր բան չի հայտնաբերվել։ Նա փոշմանել է իր անտեղի կատակի համար, սակայն, մինչ նա շփվում էր քննիչի հետ, ինքնաթիռը մեկնել է, նա չի կարողացել Երևան հասնել այդ չվերթով։

Մարտի 22–ի երեկոյան անհայտ անձինք կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուսի Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ։ Նրանք ոչ մի պահանջ չեն ներկայացրել, ոչ մի կարգախոս չեն բացականչել, անմիջապես կրակ են բացել մարդկանց վրա։ Զոհերի թիվը հասել է 137–ի, հարյուրից ավելի մարդ բուժկենտրոններ է տեղափոխվել։ Զոհերի թվում 3 երեխա կա, տուժածների՝ 5։Մ արտի 24–ի ՌԴ–ում համազգային սգո օր էր հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---