Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.6%-ով, արտահանումը՝ 2.6 անգամ

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.6%-ով, արտահանումը՝  2.6 անգամ

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին 13.6 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այդ են փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին 2 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28.9 տոկոսով, գրում է Արմենպրեսը։

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2024–ի առաջին երկու ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ։ Ընդ որում՝ արտահանումն աճել է 2.6 անգամ, իսկ ներմուծումը՝ 73.2 տոկոսով:

Շինարարության ծավալը հունվար–փետրվարին 2023–ի հունվար–փետրվարի համեմատ ավելացել է 10.8 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում տարվա առաջին 2 ամսում ավելացումը կազմել է 24.1 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 5.2 տոկոսով:

2024 թվականին հունվար–փետրվարին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.3 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.4 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ևս նվազում է արձանագրվել, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 4.9 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---