Բելառուսի որոշումը որևէ կապ չունի Երևանի կոնյակի գործարանի ARARAT կոնյակների հետ

Բելառուսի որոշումը որևէ կապ չունի Երևանի կոնյակի գործարանի ARARAT կոնյակների հետ

PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումն արգելելու Բելառուսի որոշումը որևէ կապ չունի Երևանի կոնյակի գործարանի ARARAT կոնյակների հետ։

«Երեկ երեկոյան բելառուսական լրատվականներում հրապարակվեց «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ի որոշումը, համաձայն որի Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելում է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը։

Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը վերաբերում է Արարատի կոնյակի գործարանին՝ Արարատ քաղաքում տեղակայված մի կոնյակի գործարանին, որը որևէ աղերս չունի Երևանի կոնյակի գործարանի՝ մայրաքաղաքի Հրազդանի կիրճի ափին վեր խոյացող տուֆակերտ շենքի և այդ ընկերության կողմից արտադրվող ARARAT կոնյակների հետ»,–գրել է նա։

«Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումն արգելելու որոշումը ստորագրել է Բելառուսի գլխավոր պետական սանիտարական բժիշկը։ Որոշման մեջ ասվում է, որ «Այրում» նռան գինու բաղադրության մեջ հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ։ Որպես արգելքի պատճառ նշվում է նաև սխալ մակնշումը, «սննդային արտադրանքի տվյալների կեղծումը»։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---