Երևանը կապահովի սամբոյի աշխարհի գավաթի ռուս և ուկրաինացի մասնակիցների անվտանգությունը![]() 27 մարտի 2024 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-5-ը Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն ինչպես ռուս, այնպես էլ ուկրաինացի մարզիկներ։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը հայտարարել է, որ Երևանն անվտանգության երաշխիքներ է խոստանում սամբոյի աշխարհի գավաթի ռուս և ուկրաինացի մարզիկներին, հայտնում է Aysor.am-ը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարզիկները տեղաբաշխված են լինելու տարբեր հյուրանոցներում, նրանց տրամադրվելու են տարբեր տրանսպորտային միջոցներ։ Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել են, որ Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը։ Գավաթի խաղարկությանը կմասնակցի 17 երկրի մոտ 300 մարզիկ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |