ՌԴ-ում պետընկերություն կստեղծվի, որը կհավաքագրի աշխատանքային միգրանտներին27 մարտի 2024 - 18:41 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում պետական ընկերություն կստեղծվի, որը կզբաղվի աշխատանքային միգրանտների կազմակերպված հավաքագրմամբ։ Դա կլինի «Աշխատանք Ռուսաստանում» ընկերությունը, որը համաձայնագրեր կկնքի գործատուների հետ, աշխատակիցների հասցեական ընտրություն կկատարի ըստ գործատուների ներկայացրած պահանջներին համապատասխան։ Այդ մասին հայտնել է ՌԴ աշխատանքի նախարարությունը։ Ընկերության ստեղծման վերաբերյալ ՌԴ նախագահի հրամանագրի նախագիծն արդեն մշակվել է, գրում է ՏԱՍՍ–ը։ «Աշխատանք Ռուսաստանում» ընկերությունը նաև պայմանագրեր կկնքի օտարերկրացի աշխատողների հետ, կվերահսկի արդեն ժամանած օտարերկրացիների զբաղվածությունը՝ արդյոք նրանք աշխատում են այն ոլորտում, որի համար ներգարվվել են: Պետական ընկերության ստեղծումն ուղղված է աշխատանքային միգրացիայի կարգավորման հարցերի լուծման կատարելագործմանը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |