ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար

ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար

PanARMENIAN.Net - ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում են ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինծառայության անցնելու համար։

Ծառայելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, հայերենի և օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ իգական սեռի, և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիները, հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Տեղեկությունների համար կարելի է դիմել Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել (015) 57–97–74 հեռախոսահամարով։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ ասել էր, թե «Զվարթնոց» օդակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է, և Երևանն ու Մոսկվան դրա շուրջ քննարկումներ չեն վարում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը տեղեկացրել է ռուսական կողմին «Զվարթնոց» օդանավակայանում առանց ռուս սահմանապահների աջակցության հսկողություն իրականացնելու Երևանի որոշման մասին՝ 2024–ի օգոստոսի 1–ից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---