Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի29 մարտի 2024 - 13:08 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, ներկայացնելով 2023–ի կատարողականը, ասել է, որ պետության համար դժվարին պայմաններում իրականացվել են կրթության բարելավմանն ուղղված մի շարք փոփոխություններ։ Նա տեղեկացրել է, որ հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը: Արդյունքում՝ տարրական և միջին դպրոցում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20, որը դրական ազդեցություն կունենա նաև կրթության որակի վրա: «Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում, հաշվի առնելով այն, որ դասարանների խտության խնդիրն արդիական չէ, այլ լուծումներ են տրվել. սեպտեմբերից ներդրվել է հավելավճարի նոր կարգ, որի շահառու է 3000-ից ավել ուսուցիչ, որոնց ամենամսյա աշխատավարձը միջինում մինչև 40000 դրամով աճել է: Ընդ որում՝ սեպտեմբերից ևս մեկ հավելավճարի կարգ է ներդրվել բնագիտական առարկաների ուսուցիչների համար, որի արդյունքում վերջիններիս աշխատավարձը 25%-ով աճել է»,-ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը նշել է, որ դպրոցներում ֆինանսավորման նոր կարգը ներդրվել է մի պարզ պատճառով. սովորողների թվով ֆինանսավորումը բնորոշ չէ մեր երկրին, որովհետև այս մեթոդի կիրառման պարագայում դպրոցները կորցնում են ուսուցման կազմակերպման արդյունավետությունն ու աշխատանքի մոտիվացիան: «Դասարանների թվով ֆինանսավորման պարագայում ոչ միայն կլուծվեն այդ խնդիրները, այլև աշխատանքի արդյունավետ կազմակերպման հնարավորություն կընձեռեն նաև համեմատաբար փոքր թվով սովորողներ ունեցող դպրոցների համար»,–ասել է նա։ 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության նոր չափորոշիչը, որը մինչ այդ փորձարկվել էր ՀՀ Տավուշի մարզում: Արտաքին անկախ գնահատման արդյունքներով չափորոշչի ներդրումն ապահովել է կրթական արդյունքի՝ առնվազն վեց ամսով ավելացում: Այսպես, եթե 2015 թվականի ուսումնասիրությունների համաձայն՝ երեխաները 12 տարվա ընթացքում ապահովում էին շուրջ 8 տարվա կրթական արդյունք, ապա նոր չափորոշչի ներդրումից հետո այդ տարբերությունը կրճատվել է շուրջ 6 ամսով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |