Խուզարկվում են ԱԺԲ գրասենյակներն ու անդամների տները մոտ 40 հասցեում

Խուզարկվում են ԱԺԲ գրասենյակներն ու անդամների տները մոտ 40 հասցեում

PanARMENIAN.Net - Ոստիկանության Նոր Նորք բաժնում կատարված առերևույթ ահաբեկչության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում մոտ 40 հասցեում։ Այդ մասին ասել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Նա նշել է, որ իրականացվում են նաև այլ քննչական գործողություններ։ Նշվել է նաև, որ հավելյալ տեղեկություն չի տրամադրվում։

Ըստ «Ազգային ժողովրդավարական բևեռի»՝ խուզարկել են իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի, մարզերում իրենց գրասենյակներն ու այլ աջակիցների տները։

Մրտի 24–ին ժամը 17։00-ի սահմաններում, 3 հոգի փորձել են ներխուժել ոստիկանության վարչական շենք, նրանք գործադրել են նռնակ։ Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսին վնասազերծել են ԱԱԾ ծառայողները։ 3 անձանց ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, Ստեփան Հովակիմյանը և Վարդգես Գևորգյանը կալանավորվել են, իսկ Արթուր Մովսիսյանն այդ օրը վնասվածք ստանալու պատճառով դեռ գտնվում է բուժհաստատությունում։ Հովակիմյանը, Գևորգյանն ու Մովսիսյանը «Բևիռի» աջակիցներ են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---