Էրդողան. Թուրքիան նույնքան հաջող կհանձնի քննությունը Գազայում, որքան Ղարաբաղում

Էրդողան. Թուրքիան նույնքան հաջող կհանձնի քննությունը Գազայում, որքան Ղարաբաղում

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած հանրահավաքում, անդրադառնալով Գազայում ստեղծված վիճակին, ասել է, որ երկիրը նույնքան հաջող կհանձնի քննությունը Գազայում, որքան Ղարաբաղում, Սիրիայում և Սոմալիում։

Նա նաև ասել է, որ Թուրքիան պայքարելու է Պաղեստինի անկախ պետության ստեղծման համար՝ 1967 թվականի սահմաններով և մայրաքաղաքով Արևելյան Երուսաղեմում, հայտնում է Anadolu գործակալությունը։

«Մենք կանգ չենք առնի մինչև պաղեստինցիները չստանան ազատություն, չվերադարձնեն օկուպացված հողերը և չստեղծեն անկախ պետություն՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Նա ասել է նաև, որ Անկարան ինտենսիվ ջանքեր է գործադրում Իսրայելի վրա միջազգային ճնշումը մեծացնելու, Գազայի հատվածում անհապաղ զինադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը կատարելու համար։

Թուրքիան անվերապահ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020–ի պատերազմում Արցախի դեմ և դրանից հետո՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մակարդակով։ Պատերազմից հետո կողմերը կնքել են Շուշիի հռչակագիրը, որի համաձյն կողմերը ռազմավարական գործակցություն են ծավալում։ Ադրբեջանի բանակը վերակառուցվում է թուրքական բանակի չափանիշներով, իսկ երկու երկրների զինված ուժերը տարին 6-7անգամ համատեղ զորավարժություններ են իրականցնում։ Թուրքիան մինչ օրս փակ է պահում ՀՀ հետ սահմանը՝ դա պայմանավորելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---