Սպորտային, շքեղ և հարմարավետ. «Պորշե Երևանը» ներկայացրել է նոր Porsche Panamera-ն

Սպորտային, շքեղ և հարմարավետ. «Պորշե Երևանը» ներկայացրել է նոր Porsche Panamera-ն

PanARMENIAN.Net - Հնարավորի սահմանները վերանայել առաջին հերթին նշանակում է չվախենալ բարդ որոշումներից և վստահ լինել սեփական ուժերի ու առաքելության վրա։ Այլ կերպ ասած՝ կատարել համարձակ ընտրություն։ Հենց այս համարձակությունն է, որ Porsche Panamera-ն կապում է իր հաճախորդների հետ: Ամենասպորտային շքեղ սեդանը վերադառնում է հեղափոխական ու նորարար լուծումներով, որպեսզի հերթական անգամ հաստատի սպորտայնության, հարմարավետության ու շքեղության ճիշտ կենտրոնում լինելու իր դիրքն ու անունը։

Սպորտային մեքենայի և զբոսաշրջային սեդանի եզակի համադրության շնորհիվ Porsche Panamera-ն շուկայում անվիճելորեն իր հաստատուն դիրքն ունի, բայց Porsche ընկերությունն իր սկզբունքներին հավատարիմ մնալով չի սահմանափակվում եղածով ու գնորդին ներկայացնում է նոր տեխնոլոգիաների և արդի լուծումների արդյունքում ստեղծված նոր Panamera-ն։ Porsche Panamera-ի երրորդ սերունդը սպորտային նրբագեղության և շքեղ հարմարավետության նոր չափանիշ է սահմանում։

Հայաստանում Porsche-ի ներկայացուցչության վաճառքի խորհրդատու, վաճառքների բաժնի ղեկավար Քրիստինե Բարսեղյանն ընդգծում է, որ ավտոմեքենաշինությունը քայլ առ քայլ գնում է դեպի էլեկտրականացման, ինչն էլ նպաստել է վերջին շրջանում էլեկտրական մեքենաների ավելի արագ զարգացմանը, մեքենաների տեխնոլոգիական վերազինմանը։

«Porsche-ն հանդիսանալով գերհզոր սպորտային մեքենաների արտադրող, մշտապես ավտոարտադրության նորարարությունների առաջամարտիկներից է և երբեմն նաև որոշակի սանդղակներ է սահմանում և իր հետևից տանում մնացած ավտոարտադրողներին»,- նշեց նա:

Panamera-ն շուկա մտավ 2009 թվականին և միանգամից ապացուցեց, որ վարելու շքեղությունը և սպորտայնությունը պարտադիր չէ, որ բացառեն միմյանց։ Ավելի քան 370,000 վաճառված մեքենաներով Panamera-ն ճանաչվել է որպես լյուքս սեգմենտի սպորտային մեքենա և արդեն վաղուց ապացուցել, որ այն ընտրող հաճախորդները գիտակցաբար որոշում են կայացնում՝ ընտրելու անհատականացված Panamera:

«Դեռևս 2009 թվականին Panamera-ի մուտքը կոտրեց կարծրատիպեր։ Այն ապացուցեց, որ սպորտային սեդանը պետք է տարբերվի սովորական ստանդարտներից, նաև ընդգծեց, որ միշտ չէ, որ պետք է վախենալ բացառություններից և միշտ չէ, որ սպորտայնությունը պետք է հակադրվի շքեղության մնացյալ պահանջներին» - նշում է Քրիստինե Բարսեղյանը։

Հաջողության մասին փաստերն են խոսում, իսկ Panamera մոդելային շարքի երրորդ սերնդափոխությունն այդ փաստերի արտացոլումն է։ Իսկ այժմ մի քանի տեխնիկական մանրամասներ՝ մեքենան ճանաչելու և նորարարական լուծումներով հիանալու համար։

Panamera-ի նոր սերունդը ներկայացված է երեք մոդելով, որոնցից Panamera-ն, Panamera 4-ը և Նոր Panamera Turbo E-Hybrid-ը տեխնոլոգիական առաջամարտիկներ են: Panamera-ն և Panamera 4-ը համալրված են 2.9 լիտրանոց V6 շարժիչով, իսկ Panamera Turbo E-Hybrid-ը՝ նոր 4.0 լիտրանոց V8 շարժիչով և էլեկտրական շարժիչով: Panamera 4 E-Hybrid-ը և Panamera 4S E-Hybrid-ը կհետևեն երկրորդ թողարկման ժամանակ:

Ի դեպ, հիբրիդային տեխնոլոգիայի կիրառումը ռազմավարական նշանակություն ունի Porsche-ի համար։ Ավելին, սա խիստ անհրաժեշտ ու կարևոր քայլ է դեպի էլեկտրաշարժունություն։

«Հետևողական լինելով որդեգրած քաղաքականությանը, Panamera-ն փոփոխություններ կատարելիս երբևէ չի շեղվում իր սկզբունքներից։ Ավելին, Porsche-ի համար ԴՆԹ-ի սկզբունք է, որ հեռվից հեռու պետք է ճանաչելի լինեն բոլոր Porsche մեքենաները», - հավելում է Հայաստանում Porsche-ի ներկայացուցչության վաճառքների բաժնի ղեկավարը։

Վերադառնալով տեխնիկական մանրամասներին։ Porsche-ն առաջարկում է չորս տեսակի՝ բարձր արդյունավետությամբ E-Hybrid ուժային ագրեգատներ նոր Panamera-ի համար՝ ի պատասխան այս տեսակի շարժիչների մեծ պահանջարկի:

Երրորդ սերնդի Porsche Panamera-ն ներկայանում է ամբողջովին արդիականացված կառավարման հայեցակարգով և նորարարական լուծումներով։ Հատկապես տպավորիչ է Porsche Active Ride կախոցը՝ հարմարավետության նոր մակարդակով եւ սպորտային վարման բնութագրերով։ Porsche Active Ride-ը կարող է գրեթե ամբողջությամբ կոմպենսացնել ճոճը ու կողաթեքումը: Հենասարքը Panamera-ի թափքը մշտապես պահում է հորիզոնական վիճակում՝ անգամ դինամիկ արգելակման, ղեկակառավարման եւ արագության մանևրների ժամանակ: Արդյունքում՝ ապահովվում է սահուն մեքենավարում։ Իսկ վարորդի եփական թվային համակարգի ինտեգրումը կառավարման համակարգում (PCM) առաջարկում է անհատական մոտեցման ամբողջովին նոր փորձառություն։

Նոր Panamera-ն շքեղ ու սպորտային է թե՛ ներսից, թե՛ դրսից։ Այն պահպանել է մոդելային շարքին բնորոշ առանձնահատկությունները, բայց և կատարել փոփոխություններ, որոնք առավել հարմարավետ են դարձնում վարորդի և ուղևորի երթևեկությունը։

«Առջեւում տեղադրված լրացուցիչ օդամղիչը ապահովում է քարշակ համակարգերի օդի ավելացված պահանջը: Կողքից դիտելիս փոփոխված պատուհանի ուրվագիծն ավելի է ընդգծում չորսդռնանի սպորտային ավտոմեքենայի արտաքին տեսքը: Հետեւի ապակու արտաքին եզրերը թափքի եզրագծի հետ նույն մակարդակի վրա են եւ ստեղծում են ներդաշնակ ուրվագծեր ավտոմեքենայի հետնամասում», - մանրամասնում է Քրիստինե Բարսեղյանը։

Ճանապարհը հարմարավետ ու հաճելի պիտի լինի նաև ուղևոր համար։ Հենց այս նպատակով էլ որ Panamera-ն ներկայացնում է ուղևորի համար նախատեսված էկրանը, որը նրան կարող է դարձնել վարելու ընթացքի մասնակից: Էկրանն ըստ պահանջի կարող է ցույց տալ մեքենայի կատարողականությանը վերաբերող տվյալներ, իսկ եթե ուզում եք օրինակ ֆիլմ դիտել, ապա հնարավոր է կառավարել տեղեկատվական-ժամանցային համակարգը։ Այս էկրանը, իհարկե, տեղադրված է այնպես, որ տեսանելի չլինի վարորդի նստատեղից՝ նրա ուշադրությունը չշեղելու նպատակով։

Վերադառնալով մեքենայի գլխավոր «հերոսին»՝ վարորդին։ Նոր սերնդի Panamera-ն վարորդներին առաջարկում է անհատական մոտեցման հնարավոր ամենաբարձր մակարդակը՝ սկսած սեփական մեքենայում «մինի աշխատասենյակ» ունենալու հնարավորությունից մինչև ձեր իսկ ընտրությամբ սպորտայնության շեշտադրումներ ու շատ ավելին։ Հայաստանում Porsche-ի ներկայացուցչության վաճառքի խորհրդատու, վաճառքների բաժնի ղեկավար Քրիստինե Բարսեղյանը պատասխանում է հարցին, թե ովքե՞ր են այս մոդելը նախընտրող վարորդները։

«Այս մոդելը նախընտրողները գիտակցաբար են իրենց ընտրությունը կատարում։ Դրանք այն մարդիկ են, ովքեր հստակ գիտեն իրենց պահանջները կյանքից, հստակ գիտեն իրենց անելիքը, առաջնորդվում են իրենց ձգտումներով և մղումներով։ Իսկ Panamera մեքենա գնելով անհատականացնում են այդ մեքենան»:

Porsche-ի թիմը վստահեցնում է՝ Panamera-ն ավելի քան հարմարեցված է հայաստանյան ճանապարհներին։ Սա են ապացուցում վերջին տարիներին վաճառքի աճը, հետաքրքրության լայն շրջանակն ու սեփական ընտրությունից գոհ մնացած հայ վարորդները։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---