Սահակյան․ Արցախցիները դասական առումով փախստականներն են և պետք է օգտվեն իրենց վերադարձի իրավունքից

Սահակյան․ Արցախցիները դասական առումով փախստականներն են և պետք է օգտվեն իրենց վերադարձի իրավունքից

PanARMENIAN.Net - ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ շ, «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը ասուլիսում հայտարարե, է, որ արցախցիները դասական առումով փախստականներն են և պետք է օգտվեն իրենց վերադարձի իրավունքից։

«Արցախցիները Հայաստանի քաղաքացինե՞ր են, թե՞ փախստականներ են․ միանշանակ է, որ հայաստանյան անձնագրերը տրամադրվում են պաշտպանական նկատառումներով, ինչը միջազգային իրավունքում թույլատրելի է, ունենք նախադեպեր»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ արցախցիները կամ որևէ այլ չճանաչված պետության քաղաքացիները մեղավոր չեն, որ նրանք ծնվել են այնպիսի տարածքում, որի իրավական կարգավիճակը դեռևս միջազգայնորեն հանգուցալուծված չէ, սակայն նրանք ունիվերսալ սկզբունքի հիման վրա պետք է կարողանան օգտվել բոլոր այն իրավունքներից, ինչից օգտվում ենք մենք։

«Հայաստանի կողմից տրամադրված անձնագրերն ամենևին չեն նշանակում, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ են, ավելին՝ նրանք չեն կարող օգտվել քաղաքական իրավունքներից, օրինակ ընտրելու և ընտրվելու իրավունքից, իսկ քաղաքացիությունը նախ և առաջ անձի և պետության իրավաքաղաքական կապն է։ Եթե մենք այս քաղաքական կապի տարրը չունենք, նշանակում է՝ նրանք չեն կարող ընկալվել որպես քաղաքացիներ։

Արցախցիները դասական առումով փախստականներն են և պետք է օգտվեն իրենց վերադարձի իրավունքից։ Միջազգային իրավունքը պահանջում է, որ այդ վերադարձը լինի ապահով, անվտանգ։ Կարևոր է միջազգային մեխանիզմների ներկայությունը։ Տեսանք, որ անգամ ռուս խաղաղաահների գոյությունը չկանխեց բռնի տեղահանումը, ուստի ավելի լրջագույն մանդատով ու միջազգային ներկայությամբ մեխանիզմներ կարող են գործարկվել, որպեսզի այդ վերադարձն իրական լինի»,- ասել է Սահակյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---