Ֆոն դեր Լայենն ու Ալիևը խոսել են ապրիլի 5–ի ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպման մասին

Ֆոն դեր Լայենն ու Ալիևը խոսել են ապրիլի 5–ի ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպման մասին

PanARMENIAN.Net - Ապրիլի 5–ին Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման նախօրեին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ալիևն իր դիրքորոշումն է հայտնել ապրիլի 5–ի հանդիպման վերաբերյալ և կարևորել է «տարածաշրջանային ներառականությունը»։

Քննարկվել են ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները՝ կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համատեքստում։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել աջակցությունն ականազերծման աշխատանքներին, հայտնում է Haqqin.az-ը։

Նաև քննարկվել են երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր՝ վերականգնվող էներգիայի, տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկ անվտանգության ոլորտներում։ Կարևորվել է 2022–ին Ադրբեջանի և ԵՄ միջև ստորագրված էներգետիկ ոլորչտում փոխըմբռնման մասին հուշագրի նշանակությունը։

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, որը Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումն անհանգստացնում է Մոսկվային, քանի որ «Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին»։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---