Բրյուսելում հանդիպել են Բլինքենն ու Ֆիդանը՝ քննարկել են ՆԱՏՕ–ում գործակցության հարցեր![]() 5 ապրիլի 2024 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների արտգործնախարարների նիստի շրջանակներում հանդիպել է ամերիկացի գործընկերոջ՝ Էնթոնի Բլինքենի հետ: Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ում նոր գլխավոր քարտուղարի ընտրությանը, F-16 կործանիչների վաճառքի գործընթացին, Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և նրանց կողմից PKK-ի հետ նույնացվող Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (YPG) դեմ պայքարում ԱՄՆ-ից ունեցած ակնկալիքներին վերաբերող հարցեր, հայտնում է Ermenihaber-ը։ Օրակարգում է եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ կատարելիք այցը և մի շարք այլ հարցեր: Հանդիպումը տևել է շուրջ 1 ժամ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |