ԿԳՄՍ նախարարը Լուվրի տնօրենին հրավիրել է ՀՀ՝ Պատմության թանգարանի նոր ցուցադրության բացմանը![]() 6 ապրիլի 2024 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Փարիզ կատարած այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լուվրի թանգարանի տնօրեն Լորանս դը Կարսի հետ, որին ներկա էր նաև Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ ցուցադրություններ կազմակերպելու հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը Լուվրի թանգարանի տնօրենին սեպտեմբերին հրավիրել է Հայաստան՝ ներկա գտնվելու Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» նոր ցուցադրության բացմանը, ինչպես նաև տեղում քննարկելու համադրվող ցուցադրության ցուցանմուշների հարցերը։ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Քե դը Օրսեյի թանգարանի տնօրինության հետ, առաջարկել է այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրությանը՝ նշելով, որ այն ավանգարդի և իմպրեսիոնիզմի հարուստ հավաքածու ունի։ Քննարկվել են նաև Այվազովսկու և Սուրենյանցի աշխատանքների ցուցահանդեսները կազմակերպելու հնարավորությունները։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |