ԵՄ-ն մինչեւ հունիսի ավարտը կարող է բոլոր համաձայնագրերը կնքել Nabucco-ի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԵՄ-ն կարող է Nabucco-ի վերաբերյալ բոլոր համաձայնագրերը կնքել մինչեւ հունիսի ավարտը եւ մտադիր է հավանություն տալ էներգակիրների փոխադրման տրանսկասպյան երթուղուն, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով նախագծի տեքստին, որն այսօր քննարկվելու է Պրահայում «Հարավային միջանցք` նոր մետաքսե ճանապարհ» էներգետիկ գագաթնաժողովում:



Ինչպես գրում է պարբերականը, այս նախագծի իրականացումն ուղղված է Մոսկվային Կենտրոնական Ասիայից էներգակիրների արտահանման մենաշնորհից զրկելուն: Դա նշանակում է, որ ԵՄ-ն արդեն հույս չունի Ռուսաստանի հետ փոխզիջման հասնել էներգետիկ անվտանգության հարցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---