Դեսպան․ Ֆրանսիայի աջակցությամբ Կապանում 2 նոր բժշկական շարժական թիմ է տեղակայվում

Դեսպան․ Ֆրանսիայի աջակցությամբ Կապանում 2 նոր բժշկական շարժական թիմ է տեղակայվում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտնել է, որ ֆրանսիական կողմի աջակցությամբ Կապանում երկու նոր բժշկական շարժական թիմ է տեղակայվում։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Սանտե Արմենի» ՀԿ-ի երկու նոր բժշկական շարժական թիմի տեղակայում Կապանում:

Ֆրանսիայի բժշկական օգնությունը հասանելի կլինի նույնիսկ Սյունիքի մեկուսացված գյուղերում՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության և Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի աջակցությամբ»,–ասվում է գրառման մեջ։

Դեսպանը նաև հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկվել են անվտանգային իրավիճակը, ենթակառուցվածքների զարգացումը, բժշկական համագործակցությունը, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի հետ գործընկերությունը։ Նա այցելել է նաև Կապանի օդանավակայան։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---