ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգել է ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը16 ապրիլի 2024 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգել է ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը: Օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու վերաբերյալ նախագծի քննարկման շրջանակում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց ևս մեկ անգամ գլուխ խոնարհել ցեղասպանության ենթարկված հայ, եզդի, հույն և ասորի ժողովուրդների համար, հոտնկայս հարգել, հայտնում է Արմենպրեսը։ Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը միացել է առաջարկին՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր ցեղասպանված ժողովուրդների հիշատակը: Նիստին ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |