Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Ադրբեջանից խորհրդակցությունների համար

Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Ադրբեջանից խորհրդակցությունների համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Ադրբեջանից խորհրդակցությունների համար: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակել է AFP գործակալությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշումը կայացրել է «վերջին ամիսներին Ադրբեջանի գործողությունների պատճառով, որոնք վնասում են Փարիզի և Բաքվի երկկողմ հարաբերություններին», հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ելիսեյան պալատում մտադիր են պարզաբանումներ ստանալ Ադրբեջանից Բաքվի դիրքորոշման վերաբերյալ։

Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ այդ կապակցությամբ դեսպան Անն Բուայոնին ընդունել է նախագահ Էմանյուել Մակրոնը, հայտնում է «Ազատությունը»։

«Մակրոնը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն հայտնել լսելու ադրբեջանական կողմի պարզաբանումը», - ասված է հաղորդագրությունում։

Ֆրանսիայի ԱԳՆ -ն հավելել է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։

Մարտին Ֆրանսիայի ԱԳՆ–ն մտահգություն էր հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության հետ իրավիճակի վերաբերյալ և կոչ էր արել այդ երկրի իշխանություններին հարգել խոսքի ազատությունը։ Բաքվում դա որակեցին որպես միջամտություն երկրի ներքին գործերին։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---