ՌԴ խաղաղապահները հեռացել են Դադիվանքի տարածքից17 ապրիլի 2024 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները, որոնք շարունակում են մնալ այնտեղ ԼՂ բնակիչների բռնի տեղահանությունից հետո, հեռացել են Դադիվանքի տարածքից։ Ինչպես գրում է ադրբեջանական APA-ն, դրանով սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Ապրիլի 16–ի հրապարակման մեջ ասվում է, որ ռուս խաղաղապահներն ու ռազմատեխնիկան հեռացել են Դադիվանքի տարածքից մի քանի օր առաջ։ Նշվում է նաև, որ այժմ այնտեղ տեղակայվել են ադրբեջանցի ոստիկանները։ Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրում են Դադիվանքի անվանումն ու այն «աղվանական վանք» անվանում։ ՌԴ խաղաղապահները տեղակայվել էին Դադաիվանքի տարածքում 2020–ի նոյեմբերի 9–ւ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն։ 2020-ի դեկտեմբերին հայտարարվել էր, որ մոտ ապագայում ԼՂ հուշարձանների ուսումնասիրությամբ կզբաղվի ՅՈւՆԵՍԿՕ–ի հանձնաժողովը, ինչին ՌԴ–ն պատրաստ է աջակցել։ Սակայն, 2021-ի մայիսից հայ ուխտավորներն այլևս չէին կարողանում մտնել Դադիվանք։ Մինչ այդ նրանք խմբերով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, այցելում էին Դադիվանք, իսկ հայ հոգևորականները վանքում պարբերաբար պատարագներ էին մատուցում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |