Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել![]() 17 ապրիլի 2024 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևն ադրբեջանական «Ազերթաջ» գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ԼՂ–ից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել։ «Երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել մեր երկրի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին՝ ըստ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության։ Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։ Ավելի վաղ լուրը հաստատել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը; Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուս խաղաղապահներն ու ռազմատեխնիկան հեռացել են Դադիվանքից, որտեղ տեղակայվել է ադրբեջանական ոստիկանությունը։ Photo. AFP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |