Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը![]() 17 ապրիլի 2024 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ Օրինագծին կողմ է քվեարկել է 83 պատգամավոր, ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը, հայտնում է Sputnik-georgia-ն։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին։ Զուրաբիշվիլին դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԵԽ նախագահ Շառ Միշելին՝ խնդրելով Եվրախորհրդի նիստում քննարկել խնդրահարույց օրինագծի ընդունումը Վրաստանում։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ դրանով Զուրաբիշվիլին ի ցույց է դնում, որ չի համարում Վրաստանը պետություն, գրում է Sputnik-georgia-ն։ Օրինագծի քննարկումն ուղեկցվում է զանգվածային բողոքի ակցիաներով։ Ըստ օրինագծի, ոչ կառավարական կազմակերպություններն ու ԶԼՄ–ները, որոնք ավելի քան 20 տոկոսով ֆինանսավորվում են արտերկրից, պետք է գրանցվեն որպես օտարերկրյա ուժի շահերը ներկայացնող կազմակերպություն Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ դա անհրաժեշտ է դրամաշնորհների ստացման թափանցիկությունն ապահովելու համար։ Սակայն ընդդիմադիր կուսակցություններն ու անկախ լրագրողները հայտարարել են, որ օրինագիծը քննադատությունը Վրաստանում ճնշելու և նրա անդամակցումը ԵՄ–ին կանխելու փորձ է։ Նրանք կարծում են, որ ներկայացված օրինագիծը պատճենում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը։ Օրինագիծը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել դեռևս մեկ տարի առաջ, սակայն, զանգվածային բողոքի ցույցերի պատճառով այն հանվել էր օրակարգից։ ԱՄՆ–ն խորը մտահոգություն է հայտնել օրենքի նախագծի կապակցությամբ՝ շեշտելով, որ այն կշեղի Վրաստանին իր եվրոպական ուղուց։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |