Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է17 ապրիլի 2024 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Տավուշի մարզ, հայտարարել է, որ որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է։ «Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ։ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստավել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»,–ասվում է գրառման մեջ։ Ապրիլի 17–ին Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղեր, հանդիպումներ ունեցել բնակիչների հետ։ Ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը ներկա է եղել ոսկեպարցիների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ Փաշինյանը խոստացել է, որ սահմանազատման խնդիրները նրանց ուզած ձևով են լուծվելու։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է |