Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել

Ադրբեջանում  ևս մեկ լրագրող է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ձերբակալել են Meclis.info կայքի ղեկավար Իմրան Ալիևին։ Այդ մասին նա ինքն է հասցրել հայտնել իր գործընկեր լրագրողներին։

Նրան բերման են ենթարկել ապրիլի 18–ի երեկոյան օդանավակայանում, երբ նա արդեն անցել էր սահմանապահ հսկողությունը և պետք է նստեր դեպի Ստամբուլ չվերթին, հայտնում է Turan.az-ը։

Նրան ձերբակալել են իշխանամետ Qafqazinfo կայքում նրա մասին հոդվածի հրապարակումից մի քանի ժամ անց։ Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը, ինչպես Abzas Media–ի և Toplum TV–ի աշխատակիցները։

Վերջին ամիսներին Ադրբեջանում տարբեր մեղադրանքներով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցների մոտ 20 տասնյակ լրագրողներ։

Ադրբեջանի գծով ԵԽԽՎ զեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը հայտարարել է, որ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի, ներառյալ այցերը բանտեր։ Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---